Բագրատաշենի անցակետում վրացական կողմում մի քանի հարյուր բեռնատարի վարորդ օրերով սպասում է, որ հայկական «տամոժնիկները» աշխատեն
Արդեն մի քանի օր է բեռնատարների վարորդները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Բանն այն է, որ օրերով կանգնած են խցանումների մեջ վրացական Սադախլո գյուղում, քանի որ հայկական անցակետի աշխատակիցները դանդաղ են աշխատում և իրենք չեն կարողանում մուտք գործել Հայաստան։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից 34-ամյա Արսեն Աբրահամյանը ասել է․ «Վրացական «տամոժնիկներ»-ը պարապությունից «սեմուչկա են չրթում»։ Ասում են թողեք ձերոնք աշխատեն, գնացեք։ Մեր մոտ իրենց պատրուլի մի քանի էկիպաժ ծառայություն են կատարում ու իրենք էլ են ասում, որ արդեն հոգնել են, քանի որ իրենց գործը թողած մեր անվտանգությունն են ապահովում»։
«Ա․ Աբրահամյանը վարորդների անունից հույս հայտնեց, որ իրավասու կառույցների ներկայացուցիչները հետևողական կլինեն ու այս հարցը այլևս չի բարձրանա, իսկ իրենք ժամանակին կհասնեն իրենց ընտանիքներին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսում ավելի քան 3 հազար բեռնատարներ սպասում են դեպի Վրաստան մուտքին
- Վերին Լարսում ՌԴ-ից դեպի Վրաստան մուտքի է սպասում 1761 հայկական բեռնատար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան