Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փոխել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Փաստաբան Ալբերտ Բենգլյանը Panorama.am-ին հայտնեց, որ որպես խափանման միջոց ընտրելով գրավը՝ 15 միլիոն դրամի չափով։
«Գրավը վճարելուց հետո Դավիթ Տոնոյանը ազատ կարձակվի»,- ասաց փաստաբանը։
Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է եղել շուրջ երեք տարի։ Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։ Այս գործով անցնում է 7 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյան, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյան, Ավետիկ Մուրադյան, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայան, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյան։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։ Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
- Դավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ
- Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
- Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
- Դավիթ Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունների հետո բացմաթիվ ազատումներ են եղել. Մինասյան
- Դավիթ Տոնոյան. Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան