Դավիթ Տոնոյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, 15 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել էր Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է եղել շուրջ երեք տարի։ Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։ Այս գործով անցնում է 7 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյան, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյան, Ավետիկ Մուրադյան, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայան, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյան։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։ Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
- Դավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին