Ցինցինատիի մրցաշար. Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, իսկ այժմ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, դուրս է եկել Ցինցինատում (ԱՄՆ) անցկացվող WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Նա հաղթել է լատվիացի, աշխարհի 11-րդ ռակետ Ելենա Օստապենկոյի։ Խաղը տևել է 1 ժամ 38 րոպե և ավարտվել 2:6, 6:2, 6:2 հաշվով՝ հօգուտ Ավանեսյանի։
Էլինայի հաջորդ մրցակիցը Լյուդմիլա Սամսոնովա–Մագդա Լինետ զույգի հաղթողն է։
Ցինցինատիի մրցաշարը անցկացվում է օգոստոսի 13-19-ը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 3,211,715 դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջան՝ հաղթելով Անդրեեսկուին
- Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ցինցինատիի մրցաշարի հիմնական փուլին
- Ցինցինատիի մրցաշար․ Առաջին անգամ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո՝ Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով
- Իսպանիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնումը