Իսրայելի ԱԳՆ-ն Հայաստանում, Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լինել զգոն և զգույշ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է իսրայելցիներին, որոնք գտնվում են Իրանին սահմանակից երկրներում, այդ թվում ՝ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Թուրքիայում և Հայաստանում: Այս մասին գրում է «Վեստի Իսրայել» կայքը։
ԱԳՆ-ն խստորեն խորհուրդ է տալիս «լինել զգոն և զգույշ», «հետևել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական շտաբի ցուցումներին»։
«Իսրայելցիներին հարվածելու Իրանի և նրա արբանյակների փորձերի կապակցությամբ ԱԳՆ-ն վերոնշյալ երկրներ այցելող քաղաքացիներին կոչ է անում առավելագույն զգոնություն և զգուշություն ցուցաբերել և հետևել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբի ցուցումներին»,-ասված է հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ կոչի հրապարակումը կապված է «տարածաշրջանում Իրանի և նրա վստահված անձանց կողմից սպառնալիքների հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին