Լամին Յամալի հորը դանակահարել են
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նազրաուին, դանակի վնասվածքներով Կատալոնիայում հոսպիտալացվել է։ Լուրը հայտնել է La Vanguardia-ն՝ վկայակոչելով տարածաշրջանային ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ի երեկոյան Ֆրենկ Մարշալի փողոցի Մատարո քաղաքում։ Անհայտ անձինք Նազրաուիին դանակի մի քանի վնասվածքներ են հասցրել։ Յամալի հոր վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդու վրա հարձակումը կարող էր լինել նրա մասնակցությամբ հերթական կոնֆլիկտի արդյունք, որը տեղի է ունեցել մի փոքր ավելի վաղ։
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Նազրաուին զբոսնում էր իր շանը Մատարոյի Ռոքաֆոնդա շրջանում, երբ նրա վրա պատշգամբից ջուր էին լցրել: Հակամարտությունը վերաճել է ծեծկռտուքի, սակայն դրա մասնակիցները հանկարծակի դադարեցրել են հարձակումը։ Իսկ ուշ երեկոյան անհայտ անձինք կրկին հարձակվել են Յամալի հոր վրա և դանակահարել նրան։