
Կիևը խոստովանել է, որ ռուսական հարձակումը չի դանդաղել Կուրսկի շրջանում հարձակման ֆոնին
Դոնբասում Ռուսաստանի զինված ուժերի հարձակման տեմպերը չեն դանդաղում Կուրսկի շրջանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի շարունակվող հարձակման ֆոնին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի ազգային գվարդիայի ներկայացուցիչ Ռուսլան Մուզիչուկը։
«Հարձակման տեմպերը և գրոհների ակտիվությունը չեն նվազում»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմումը Դոնբասում ռուսական բանակի առաջխաղացման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Բորելը Կուլեբային հայտնել է Կուրսկի շրջանի վրա հարձակումներին իր աջակցության մասին
- Կուրսկի շրջանում 12 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 121-ը՝ վիրավորվել. Նահանգապետ
- Կուրսկից տարհանել են ավելի քան 76 հազար մարդու