Կոյուղու կեղտաջրերը չեն լցվել Հրազդան գետը. Կոստանյան
Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտնեց, որ Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։
Panorama.am-ը դիմեց քաղաքապետարան՝ պարզելու, արդյո՞ք կեղտաջրերը չեն լցվում Հրազդան գետը, նախազգուշական ի՞նչ աշխատանքներ են տարվում։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ին ասաց, որ կեղտաջրերը չեն լցվել Հրազդան գետը, ջուրը հիմնականում լցվել է ճանապարհի հատված։
«Բուն գետին որևէ վտանգ չի սպառնացել, այսինքն ջուրը չի լցվել գետ»,- ասաց նա։
Հայկ Կոստանյանը նաև հայտնեց, որ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնից փոխանցել են՝ այս պահի դրությամբ ջրի արտահոսքը գերակշռորեն նվազել է։
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին