«Հրապարակ». ՔՊ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել Փարաքարում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փարաքար համայնքում նոր քաղաքական կոալիցիա է ձևավորվել` իշխող Քաղպայմանագիրն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու խմբակցությունը, որ 2 տարի է բոյկոտում է ավագանու նիստերը, մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Դրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը, ինչը կարծես անհնարին էր դարձրել Փարաքարում ավագանու նիստեր գումարելը, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտում էր նիստերը, իսկ ՔՊ-ն քվորում չէր կարողանում ապահովել` առանց Դավիթ Մինասյանի։ և թվում էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարումը կանցներ առանց ավագանու լեգիտիմ նիստերի, սակայն երեկ՝ օգոստոսի 14-ին ավագանին նիստ է հրավիրել և արի ու տես, որ Գյուլնազարյանի հրավիրած ավագանու հենց առաջին նիստը կայացել է «Ապրելու երկրի» ավագանու անդամների շնորհիվ։ Խախտելով 2.5 տարվա բոյկոտը, ԱԵ 8 ավագանու անդամներ ներկայացել են նիստին, փոխարենը նիստին չեն մասնակցել «Դավիթ Մինասյան» խբակցության 3 անդամները (ներառյալ Մինասյանը) և նույն խմբակցության նախկին անդամ` ներկայումս անկախ 2 ավագանիները։ ՔՊ-ից մասնակցել է 5, «Ապրելու երկրից»՝ 8 հոգի։ Համայնքում այլևս կասկած չունեն, որ Դավիթ Մինասյանին հայտնված անվստահությունը, ապա և կալանավորումը ՔՊ-ի և «Ապրելու երկրի» ամիսներ շարունակ տևած գաղտնի համագործակցության արդյունք են։ Բանն այն է, որ քաղաքական պայմանավորվածությամբ, ՔՊ-ն պետք է Դավիթ Մինասյանին դարձներ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
Իսկ այս զարգացման արդյունքում նրանց ձեռքերն ազատվել են։ «Ապրելու երկիրն» այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին, նրանց է տրվում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, «Ապրելու երկրի» աջակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Կարապետ Արթինյանը նույնպես իրականում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի մերձավորն է։ Այդպիսով, «Ապրելու երկիրը» զգալի ներկայություն է ունենալու Փարաքարի վարչական կառավարման մարմիններում, ինչպես նաև մեծամասնություն է լինելու ավագանու կազմում։
Այս ամենը թերևս պլանավորվել ու հնարավոր է դարձել «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի քավորությամբ, ովքեր մտերիմ են (Խուդաթյանը երկար տարիներ եղել է Մեսրոպ Առաքելյանի աշխատակիցը)։ Սա նաև Խուդաթյան-Նարեկ Մկրտչյան հակամարտության հետևանք է` գաղտնիք չէ, որ Փարաքարում «ռուլիտ» էր անում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Այժմ Նիկոլ Փաշինյանի սիրելի Խուդաթյանն իր ազդեցությունն է ընդլայնում։
Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ԱԵ Փարաքարի ավագանու անդամ Վոլոդիա Գրիգորյանի հանքերի գործունեությունն են կասեցրել` անօրինական լինելու պատճառաբանությամբ, չի բացառվում, որ այդ գործունեությունը շարունակելու դիմաց է քաղաքական համագործակցության որոշում կայացվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունում քննարկվելո՞ւ գագաթնաժողովի ժամանակ
- «Ժողովուրդ». Մարզահամերգային համալիրը խոչընդոտե՞լ հանրահավաքի հնարավոր կազմակերպումը
- «Հրապարակ». Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը և Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն
- «Ժողովուրդ». Պալատական օլիգարխ Երեմյանների բիզնեսները ծաղկում են
- «Հրապարակ». «Եվրաքվեն» կարժանանա «Հայաքվեի» ճակատագրին
- «Փաստ». Տարածաշրջանը փոթորկվում է, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, քնած են
- «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե
- «Հրապարակ». Սամվել Բաբայանը լրջորեն է տրամադրված հայաստանյան առաջիկա նախընտրական գործընթացների առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան