Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են. Ռուբեն Մելիքյան
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով այսօրվա նիստը չկայացավ, քանի որ վկան կրկին չէր ներկայացրել դատարան։
«Արդեն երկրորդ անգամ է վկան, ինչ-որ հանգմանքներ նշելով, չի ներկայանում։ Այս անգամ՝ արտասահմանում է գտնվում։ Հրապարակվեց, որ վերադառնալու հետ կապված անձնագրային խնդիր կար։ Կանխավարկածն այն է, որ պետք է հավատանք»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նիստի ընթացքում, որը դատավորի պահանջով արգելվեց տեսանկարահանվել, քանի որ «լրատվամիջոցների ներկայացուցիչները աղմկում էին սարքավորումները տեղադրելով», Ռ.Մելիքյանի խոսքով, կարևոր քննարկում է եղել. «Պարզվեց, որ դեռևս երկու ամիս առաջ բավարված Արմեն Աշոտյանի մասով գաղտնի քննչական գործողությունների հետ կապած հարցումը դեռ չի կատարվել։ Աշոտյանի հարցերին ի պատասխան՝ դատարանը հայտարարեց, որ հարցումը չի կատարվել։ Որևէ պատճառ չնշվեց, որից հետևություն ենք անում, որ որևէ հարգելի կամ հիմնավոր պատճառ այստեղ չկա։ Դա բացարաձակապես անընդունելի է, քանի որ այդ փատաթուղթը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի։
Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են, ավելին՝ հետ են գնացել հեռախոսազանգերը ստուգելու ճաապարհով մինչև 8 տարի առաջ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ են այդ ընթացքում հայտնաբերել։ Մեր պնդումն ու համուզմունքն այն է, որ առկա են ձայնագրություններ, տեսագրություններ, որոնք մեղադրանքում ձևակերպված պնդումների հակառակն են ապացուցում։ Դրանում վստահ ենք, մեզ դրանց չտրամադրելը ավելի է հաստատում մեր համոզմունքը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ինձ կալանավորելով՝ վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում. Աշոտյան
- Աշոտյանի գործով դատավորին ԲԴԽ-ն պատասխանատվության չենթարկեց
- «Հայաստանի ներկայիս իշխանության օրոք նստելը մեծ օրհնություն է». Շնորհավորանքներ Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա առթիվ
- Աշոտյան. Ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունը իրավունք չունի անգամ ազգային բալետի ոլորտում դրսից խորհրդատուներ բերել
- Արմեն Աշոտյանի դատավարությանը՝ նախածննդյան կեքսերով
- Հուսով եմ՝ իրական ընդդիմությունը սերտել է նախորդ անհաջողությունների դասերը. Արմեն Աշոտյան