Ֆազի սպանության մեջ մեղադրվող մերձիշխանական Չաղ Ռուստամին փորձել են տեղավորել «Աստղիկում»-ում
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) փորձում են ամեն գնով տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում։
MediaHub-ին պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա որոշ թիմակիցների հետ մտերիմ հարաբերություն ունեցող Չաղ Ռուստամին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության, և ամեն ինչ արել են, որ նրան պահեն «Աստղիկում»՝ կոմֆորտ պայմաններում: Փաստաբանն էլ միջնորդել է, որ ծանր հիվանդություններ ունի՝ պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ։
Ռուստամ Ստեփանյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իր պաշտպանյալը եղել է «Աստղիկ» ԲԿ-ում և նման փորձ եղել է իրենց կողմից՝ Ստեփանյանին քաղաքացիական հիվանդանոցում պահելու, բայց չի հաջողվել։
«Փորձել ենք, այո, հետազոտման նպատակով, այլ տեղեկություններ, ճիշտն ասած, չունեմ էս պահին։ Մինչև էդ առողջական բազմաթիվ խնդիրներ է ունեցել, բայց հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ Ստեփանյանը երկար տարիներ է, որ առոջղական խնդիրներ ունի և մինչև կալանավորվելը բուժումների մեջ է եղել։
Ապա նշեց, որ իրենք միջնորդել են պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերեն՝ «Աստղիկ» ԲԿ-ում, արտահիվանդանոցային, թե հիվանդանոցային։
Հարցին՝ իրենց համար կարևո՞ր է, որ հենց «Աստղիկ» ԲԿ-ում ստանա իր բուժումը Ռուստամ Ստեփանյանը, փաստաբանն ասաց՝ կապ չունի։
«Մեզ համար կարևորը Ռուստամ Ստեփանյանի առողջական վիճակին պատշաճ վերաբերմունք ցուցաբերելն է, այսինքն՝ էական չէ, թե որ հիվանդանոցում կլինի, այդ թվում՝ էական չէ, թե դատապարտյալների հիվանդանոց կլինի կամ ցանկացած այլ հիվանդանոց։ Ունի, իրականում, լրջագույն առողջական խնդիրներ՝ փաստաթղթերով հիմնավորված, ընդ որում՝ տարիներ շարունակ բոլորը արխիվացված են, տարբեր հիվանդանոցներում բուժում է ստացել, այսինքն՝ էնպես չի, որ էս առողջական խնդիրները նոր առաջացան: Հիմա, բնակնաբար, կարող են ավելի սրվել, որովհետև նորմալ պայմաններ չեն, ինքը մշտապես դրսում եղել է բժշկական հսկողության տակ։ Ու գալով այն հարցին՝ կարևոր է «Աստղիկ» ԲԿ-ն, թե մեկ այլ հիվանդանոց, նշեմ, որ բացարձակ կարևոր չի եղել ու հենց իր համար կարևոր չի եղել։ Մենք դիմումի մեջ նշել ենք մի քանի հիվանդանոցներ՝ քաղաքացիական հիվանդանոցներ ենք նշել հետազոտությունների, բուժումների համար»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր դիմումին դեռևս որևէ պատասխան չի եկել»,- ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Ֆազի սպանությունից. Նոր կալանավորվածներ կան
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ֆազի սպանությունից
- «Ֆազին» կյանքից զրկելու գործով ձերբակալել են «Չաղ Ռուստամին»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին