Մշակույթ 14:42 15/08/2024 Հայաստան

Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»:

Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը առանձնացնում են այն, որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք, բացի այդ այն ընդգրկված է ՀՀ մշակութային տարածքների ցանկում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա):

««Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը» առանձնահատուկ է այն հանգամանքով, որ դրա իրականացմամբ համախմբվում են մի շարք միջազգային մշակութային ծրագրեր՝ նոր համագործակցությունների հնարավորություններ զարգացնելով միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես՝ համադրելով Սևծովյան տարածաշրջանի երկրների մշակութային ներուժը «Մշակութային ուղիների» հետ և խթանելով միջմշակութային երկխոսությունների նոր հարթակների ձևավորումն ու զարգացումը:

Բացի այդ, փառատոնին կտրվի Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի` «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը, որն այս տարի տեղի կունենա «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, ինչպես նաև դրա շրջանակում կամփոփվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում իրականացվող «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։
Փառատոնի ընթացքում Արենի համայնքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար:

Այս փառատոնի համն ու հոտը կմատնանշեն Վայոց ձորի այցեքարտ համարվող գինին ու վայրին բնորոշ ավանդական ուտեստները: Այցելուները տեղում հնարավորություն կունենան համտեսելու և ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին:

Փառատոնը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, արհեստների զարգացմանը, միջմշակութային երկխոսությանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը»,- նշում են նախարարությունից:

«Արհեստների միջազգային առաջին փառատոնը» մեկնարկել է 2022 թ. վարպետների քաղաք Գյումրիում, «Արհեստների միջազգային 2-րդ փառատոնը» տեղի է ունեցել 2024 թ. Դիլիջանում:

ԿԳՄՍ նախարարության հաորդմամբ,  2023-2025 թթ. Հայաստանի Հանրապետությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Մշակույթի աշխատանքային խմբի համակարգողն է, ինչպես նաև ընդգծենք, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Գինու ուղում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}