Հլը մի հատ էդ կադրը պատկերացրեք՝ մաքսային ծառայողը ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի. Ռուստամ Բադասյան
«Հլը մի հատ էդ կադրը պատկերացրեք՝ մաքսային ծառայողը, որը մեր հայրենակիցն է, քաղաքացին, ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի»,-կառավարության հետնամուտքի մոտ լրագրողներին դիմեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ են տեղափոխել Բրազիլիայի միմահացած քաղաքացու։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ հայ մաքսավորներն են ստիպել խմել թմրանյութով հեղուկը։
«Տեղի է ունեցել հետևյալը՝ անձը շատ մեծ հավանականությամբ տեղափոխել է թմրանյութ: Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ նա անպայման ենթակա է զննության: Զննության համար շշերը դուրս են բերվել, քաղաքացին, ենթադրաբար, կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով: Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, պետք է պատասխաատվության ենթարկվի:
Կա քրեական վարույթ, քննչական կոմիտեն բոլոր հանգամանքները կպարզի»,- ասաց ՊԵԿ նախագահը»,- ասաց Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին