Google-ը հաստատում է իրանից հաքերների հարձակումները Բայդենի և Թրամփի ընտրական շտաբերի վրա
Google-ը հաստատել է Իրանի կիբերհարձակումները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի վրա։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ։
Թեհրանի կողմից աջակցվող հաքերային խումբը մայիսին և հունիսին թիրախավորել է Բայդենի և Թրամփի հետ կապված մոտ տասը մարդկանց էլեկտրոնային հասցեները։ Նրանց թվում են ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաներ և նախընտրական արշավների հետ կապված անձինք։
Google-ին հասանելի տեղեկությունների համաձայն՝ հաքերային խումբը մտադիր չէ դադարեցնել հաշիվները կոտրելու փորձերը և դրա համար նոր մարտավարություն է կիրառում։
Մինչ այդ հաղորդվում էր, որ հաքերները կոտրել են Թրամփի նախընտրական շտաբի էլեկտրոնային հասցեն։ Politico-ն գրել է, որ օտարերկրյա հաքերները, որոնք «թշնամաբար են տրամադրված Միացյալ Նահանգներին», կարողացել են չարտոնված մուտք գործել շտաբի ներքին նամակագրության բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան