Կառավարությունն այսօր կհաստատի 2024/2025 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով կընդունի 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը և քանակը։
Նախագծով ԿԳՄՍ-ն պահանջել է 10 անվճար տեղ, Առողջապահության նախարարությունը ՝ 75, իսկ Պաշտպանության նախարարությունը 72 անվճար տեղ։
Ընդհանուր առմամաբ 2024/2025 ուսումնական տարվա համար հատկացվել է 157 տեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան