
Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով, Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցված են
- «Ժողովուդ». Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա
- Հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել. Գուրգեն Արսենյան
- Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար