Կառավարությունը ջրհեղեղից սատկած մեկ ցուլի դիմաց կփոխհատուցի 650 հազար դրամ, ավանակի համար՝ 80 հազար
«Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում անկած կամ ոչնչացած գյուղատնտեսական կենդանիների համար, ինչպես նաև ոչրնչացված կամ կորսված, վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար»,- գործադիրի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը զեկուցեց ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին նախագիծը։
Պապոյանը հայտնեց, որ փոխհատուցվելու է համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի դեպքում պետք է լինի համայնքում հաշվառված, ջրօգտագործման և ջրհեռացման թույլտվություն ունեցող, արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող տնտեսություն) հաշվառված (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված) և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։
Նախարարը տեղեկացրեց, որ մեկ ցուլի համար կփոխհատուցվի 650 հազար դրամ, կովի համար՝ 550 հազար դրամ, հորթի համար՝ 110 հազար, խոզը՝ 100 հազար, չիու դիմաց՝ 350 հազար, իսկ ավանակի համար 80 հազար դրամ և այլն։
Պապոյանը նշեց, որ չգրանցված կենդանիների դեպքում կվճարվի նշված գումարի կեսը։
Նա թվարկեց նաև վնասված տնկարկների և ցանքատարածությունները ք/մ-ի փոխհատուցման գումարները։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկն ակնկալիք չունենա, որ կգա կասի՝ հորս արև պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, մենք էլ ասենք՝ հա. Փաշինյան
- Ջրհեղեղից տուժած մոտ 150 տնտեսվարողի միասին կտրամադրվի 290 մլն դրամ վնասի փոխհատուցում
- Կառավարությունն այսօր կհաստատի 2024/2025 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան