ԱՄՆ-ը Թեհրանին սպառնում է աղետալի հետևանքներով, եթե նա հարձակվի Իսրայելի վրա
Վաշինգտոնը պնդում է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, հետևանքները Թեհրանի համար աղետալի կլինեն։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ վարկածը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում ներկայացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
«Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակման սպառնալիքների հետ կապված՝ Իրանը փորձեց ապացուցել, որ նման գործողությունները մասամբ լեգիտիմ են»,-ասել է նա և հավելել. «Մենք պատրաստ ենք դիմակայել և պաշտպանել Իսրայելին, եթե դա տեղի ունենա։ Բայց մենք նաև կոչ ենք անում իրանցիներին չգնալ այս ճանապարհով, քանի որ հետևանքները բավականին աղետալի կլինեն, հատկապես Իրանի համար: Մենք պատրաստ ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած զարգացման»։
Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյան չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ինքը պատրաստ է հարվածել Իրանին Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։
«Թույլ տվեք միայն ասել, որ մենք տարածաշրջանում տեղակայել ենք զգալի ռազմական ակտիվներ, որոնք անհրաժեշտ են իրավիճակի հնարավոր զարգացման համար: Եվ մենք համաձայնեցնում ենք մեր գործողությունները գործընկերների և դաշնակիցների հետ: Մենք պատրաստ ենք օգնել Իրանի պաշտպանության հարցում, բայց ես չեմ ուզում ոչ մի բանով առաջ ընկնի»,- հավելել է պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը