Իրինա Շախնազարյանը ընտրվել է ՀՀԽ անդամ
Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արա Խզմալյան (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել յոթ թեկնածու՝
1. Էլմիրա Արսենյան
2. Քնարիկ Առաքելյան
3. Զառա Արամյան
4. Իրինա Շախնազարյան
5. Օֆելյա Ասատրյան
6. Մարգարիտա Մինասյան
7. Նունե Էլմասյան։
Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Իրինա Շախնազարյանը 4 (չորս) կողմ, 1 (մեկ) դեմ ձայնով ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իրինա Շախնազարյանը հեռուստատեսության և ռադիոյի հետ ոչ մի առնչություն չունի, մասնագիտությամբ գիտաշխատող է։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մրցույթ` առանց իրական մրցակցության
- ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թեկնածու