Վրաստանի իշխող կուսակցությունը Ջավախքից ներկայացրել է մեկ թեկնածու
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է շրջանային պատվիրակներին՝ իր թեկնածուներին Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Սամցխե-Ջավախքի շրջանը կներկայացվի երկու թեկնածուով. Ախալքալաք-Նինոծմինդան ներկայացված կլինեն մեկ թեկնածուով: Վրաստանի ներկայիս խորհրդարանում Ջավախքից կա երկու պատգամավոր՝ մեկը մեծամասնական ընտրակարգով, մյուսը՝ համամասնական ընտրակարգով։
Jnews-ը գրել է, որ համամասնական ցուցակներում այս տարի շրջաններից 22 թեկնածու է ընդգրկվել։ Այն շրջանները, որտեղ բնակվում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները, կներկայացվեն 6 թեկնածուներով։ Երկու թեկնածու Սամցխե-Ջավախքից՝ ազգությամբ հայ Սամվել Մանուկյանը (Ախալքալաք և Նինոծմինդա) և Անտոն Օբոլաշվիլին (Ախալցիխե, Բորժոմի, Ասպինձա և Ադիգենի):
Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիին, ապա այն կներկայացնի էթնիկ ադրբեջանցի Զաուր Դարգալին (Մառնեուլի և Գարդաբանի), Իրակլի Շատակիշվիլին (Ռուսթավի, Գարդաբանիի պատմական գյուղերը, ինչպես գրված է կուսակցության հաղորդագրության մեջ), Դավիթ Շերազադիշվիլին կներկայացնի Բոլնիսին, Դմանիսին, Թեթրիծղարոն և Ծալկան:
Առաջիկայում իշխող կուսակցությունը մայրաքաղաքից կներկայացնի ևս 8 թեկնածուի։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով։