Վրաստանինը Հայաստանի կարտոֆիլից թանկ է
«Վրաստանի սուպերմարկետներում մեկ կիլոգրամ կարտոֆիլը ամենաթանկն է հարևան երկրների համեմատ»,- ասված Numbeo առցանց տվյալների բազայի 2024 թվականի օգոստոսի վարկանիշում։
Ալիք,գեն նշում է, որ վիճակագրությունը հիմնված է 95 երկրների տվյալների վրա։ Այն ներկայացված է նվազման կարգով, որտեղ Վրաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը, հարևան Հայաստանը՝ 78-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 82-րդ, իսկ Ռուսաստանը՝ 88-րդ տեղը։
Ըստ Numbeo-ի, մեկ կիլոգրամ կարտոֆիլի միջին գինը Վրաստանում 0,71 դոլար է (1,89 լարի), Հայաստանում՝ 0,69 դոլար (254 դրամ), Ադրբեջանում՝ 0,62 դոլար, Թուրքիայում՝ 0,59 դոլար, Ռուսաստանում՝ 0,49 դոլար։
Նույն վարկանիշի համաձայն՝ մեկ կիլոգրամ կարտոֆիլը ամենաթանկը Հարավային Կորեայում է՝ 3,89 դոլար, իսկ ամենաէժանը՝ Պակիստանում՝ 0,34 դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան