Քանի Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կարգավորված չէ, քո սահմանի ցանկացած հատված հարձակման, ներխուժման թիրախ է. Աբրահամյան
«Քանի Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կարգավորված չէ, անկախ այն հանգամանքից, թե դու քո սահմանի որքան հատվածն ես «սահմանազատման ենթարկել», չնայած այնտեղ սահմանազատման մասին իրականում խոսք էլ չկա, քո սահմանի ցանկացած հատված որպես հարձակման, ներխուժման թիրախ է»,- այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է, որ Ադրբեջանն իր պատկերացումների շրջանակներում եկել է, տեղակայվել, մխրճվել է Հայաստանի տարածքում, առանց որևէ փաստաթղթավորման համարվել է սահմանազատում, և այնտեղ տեղակայվել են սահմանապահ զորքերը․ «Արդյո՞ք դա երաշխիք է, որ Ադրբեջանը որևէ փուլում այնտեղից որևէ սադրանք կամ գործողություն չի իրականացնելու։ Այդտեղ որևէ տրամաբանություն չի կարող լինել, որևէ մեկը չի կարող Ադրբեջանին զսպել։
Ժամանակը ցույց է տվել, երբ որ Ադրբեջանը փորձում է գնալ ռազմական գործողությունների ճանապարհով, մշտապես առիթ գտնում է, հատկապես որ Հայաստանի իշխանությունը նրա համար ընծա են այնպիսի հայտարարություններ հնչեցնելու, որի պայմաններում Ադրբեջանը նաև ապահովում է իր ուժի կիրառման լեգիտիմությունը»։
Հազղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու. Աբրահամյան
- Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է. Տիգրան Աբրահամյան
- Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տան տիրոջը 140 հազար դոլարին համարժեք դրամ են տվել. Ոսկան Սարգսյան
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել
- Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
- ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան