Ռուս զբոսաշրջիկները դժգոհ են, Թուրքիայում հանգստանալն այլևս մատչելի չէ
Թուրքիան շարունակում է մնալ ամենանախընտրելի ուղղություններից մեկը ռուս զբոսաշրջիկների համար։ Երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանցիների 55%-ը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրում է Թուրքիան։
Այդուհանդերձ ռուսական լրատվամիջոցները, ինչպես նաև անձամբ ռուս զբոսաշրջիկները, սկսել են բողոքել Թուրքիայի տուրերի թանկացումներից։ Մի շարք զբոսաշրջիկներ արձանագրել են, որ Թուրքիայում հանգստանալը նախորդ տարիների համեմատ ավելի թանկ է։
Մասնավորապես միջին հաշվարկներով՝ մեկ տուրի արժեքը Թուրքիայում 180.000 ռուբլուց աճել է 226.000-ի։
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, թուրքական կայքերն էլ փորձելով հակակշռել՝ արձանագրում են, որ Ռուսաստանում հանգիստն անցկացնելը ևս էականորեն թանկացել է՝ հասնելով 101.000 ռուբլիի, նախկին 83.000-ի փոխարեն։