Գազայի հարցով Դոհայի բանակցությունների առաջին օրը կողմերն առաջընթաց են գրանցել
Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում կայացած խորհրդակցությունների մասնակիցները առաջընթաց են գրանցել բանակցությունների առաջին իսկ օրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
«Դոհայում պատանդների հարցով այսօրվա գագաթնաժողովին ծանոթ աղբյուրը Times of Israel-ին ասել է, որ կողմերը առաջընթաց են գրանցել»,-գրում է թերթը։
Թերթը այլ մանրամասներ չի հաղորդում բանակցային գործընթացի ընթացքի մասին։
Ավելի վաղ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Գազայի հարցով էմիրության, Եգիպտոսի և ԱՄՆ-ի մասնակցությամբ խորհրդակցությունները Դոհայում կշարունակվեն օգոստոսի 16-ին։ Նա նշել է, որ միջնորդները «վճռական են առաջ շարժվել»՝ հրադադարի շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար։
Հինգշաբթի օրը Դոհայում սկսվել է խորհրդակցությունների նոր փուլը՝ նպատակ ունենալով Գազայի հատվածում հասնել հրադադարի և ազատ արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդներին:
Հարակից հրապարակումներ`
- Sky. Դոհայում սկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները
- Իսրայելը հարվածել է Գազայի դպրոցներից մեկին. 100 մարդ զոհվել է
- Գազայի դպրոցներին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան