Գևորգ Գրիգորյան՝ «Հաղթանակի պիկ» գագաթ հասած ՀՀ առաջին քաղաքացին
Դերասան Գևորգ Գրիգորյանը, որ նաև հմուտ լեռնագնաց է, բարձրացել է աշխարհի ամենաբարդ գագաթներից մեկը՝ «Հաղթանակի» գագաթը։ Նա Հայաստանի առաջին քաղաքացին է, որ նվաճել է գագաթը։
«Пик Победы (Жениш-Чокусу) 7439մ
Առաջին անգամ ՀՀ քաղաքացի գագաթին։
Ծյան-Շան լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Առանց հավելյալ թթվածնի վերելք։
Ներկայումս համարվում է աշխարհում ամենաբարդը ու վտանգավորներից մեկը։
Վերելքը 7 օր, վայրէջքը 4 օր, 11 օր պայքար ոչ այնքան գագաթի, ինչքան կյանքի համար:
Ցավոք, առանց զոհ չանցավ վերելքը, Նադյան, մեր ընկերը, մնաց հավերժ սարի գրկում»,- գրել է Գևորգ Գրիգորյանը ու հրապարակել տեսանյութ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան