Ավստրալիան հայտնում է կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճի մասին
Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի առողջապահության վարչությունը հայտնել է mpox-ի (կապիկի ծաղիկի նոր անվանումը) դեպքերի կտրուկ աճի մասին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, համապատասխան հաղորդագրության մեջ վարչությունը նշել է, որ միայն վերջին երկու ամսվա ընթացքում նահանգում գրանցվել է վարակման ավելի քան 90 նոր դեպք։
«Հունիսի 1-ից Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է կապիկի ծաղիկի 93 նոր դեպք, մինչդեռ տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է միայն մեկ վարակակիր»,- ասել են վարչությունից՝ նշելով, որ բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են «տղամարդկանց շրջանում, ովքեր սեռական կապ են ունեցել այլ տղամարդկանց հետ»։
Վարչության ղեկավարի հաղորդմամբ, Ավստրալիայում հայտնաբերված շտամը տարբերվում է այլ երկրներում, մասնավորապես Աֆրիկայում հայտնաբերված շտամներից:
ՏԱՍՍ-ը նաև գրում է, որ Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտարարել է երկրում mpox վիրուսի ավելի վարակիչ տարբերակով վարակման առաջին դեպքի մասին։ Նշվում է, որ սա առաջինն դեպքն է, որ ախտորոշվել է աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս։ Տուժածը վարակվել է, երբ գտնվել Աֆրիկայի մի շրջանում, որտեղ մեծ տարածում էր գտել mpox բռնկումը։
Տուժածը օգնություն է խնդրել Ստոկհոլմի շրջանում։ Բժիշկները հաստատել են, որ հիվանդը վարակված է mpox վիրուսի ավելի վարակիչ տարբերակով։ Նրան օգնություն է ցուցաբերվել։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կապիկի ծաղիկի համաճարակը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ։
Կապիկի ծաղիկը վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց: Մարդկանց մեծ մասը, ովքեր հիվանդանում են, ապաքինվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն հնարավոր են բարդություններ: Ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, դող, արտահայտված թուլություն։ Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան