Լայնածավալ հակամարտությունն Իրանի հետ անխուսափելի է. Իսրայելցի դիվանագետ
Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ զինված հակամարտությունն անխուսափելի է, և, հետևաբար, Միացյալ Նահանգները պետք է որքան հնարավոր է շուտ «գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության հատուկ բանագնաց Ֆլյոր Հասան-Նաումը։
«Դա անխուսափելի է», - ասել է նա ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում, նկատի ունենալով հրեական պետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև լայնածավալ զինված առճակատումը:
Դիվանագետի խոսքով, այս պահին «Իրանը և նրա դաշնակիցները հաղթում են Իսրայելի դեմ հոգեբանական պատերազմում» ։ Միևնույն ժամանակ, Հասան-Նաումը կարծում է, որ ԱՄՆ-ը, միջամտելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, կարող է «կես օրում հաղթել» Իրանին։
«Այն ամենը, ինչ Ամերիկան պետք է անի, ընդամենն այն է, որ հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին այնպիսի զենքով, որն ունի միայն Ամերիկան: Իսրայելը չի կարող դա անել ինքնուրույն»,-ասել նա՝ հավելելով, սակայն, որ Սպիտակ տունը դժվար թե նման գործողություններ անի:
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հերթական փուլը հաջորդեց հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը և Բեյրութում լիբանանյան շիաների Հեզբոլլահ-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի Ֆուադ Շոկրի սպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Google-ը հաստատում է իրանից հաքերների հարձակումները Բայդենի և Թրամփի ընտրական շտաբերի վրա
- Իսրայելը գործընկերներին տեղեկացրել է, որ կպատասխանի Իրանի վրա ուղիղ հարձակմամբ
- Իրանի ռազմավարությունը Սյունիքի հարցում շատ հստակ է, սահմանը կարմիր գիծ է. Մորթեզա Աբեդին Վարամինի
- Իրանի նախագահը ներկայացրել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նոր թեկնածությունը