Հրազդանի կիրճում կոյուղաջրեր լցված հատվածը լվացվել է, իրականացվել է նմուշառում
Երեկ Հրազդանի կիրճում վթարվել էր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը, կեղտաջրերը ողողել էին փողոցները։ Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ին հայտնել էին, որ կեղտաջրերը չեն լցվել Հրազդան գետը, այլ միայն փողոցային հատվածն են ողողել։
Կեղտաջրերի հետևանքով ինչպիսի՞ հակասանիտարական վիճակ է տարածքում, ի՞նչ աշխատանքներ են տարվում, արդյո՞ք ախտահանող նյութերով մաքրվել է կոյուղաջուրը լցված հատվածը։ Այս հարցերի վերաբերյալ պատասխանատու որևէ մարմին մինչ այժմ հայտարարությամբ հանդես չի եկել։ Panorama.am-ը փորձեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ստանալ այս հարցերի պատասխանը, սակայն առավոտից մինչ այս պահը հեռախոսազանգերին պատասխանող չի եղել։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ փոխանցեց, որ քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը երեկ ճանապարհների լվացման աշխատանքներ է տարել։
«Մենք որպես աջակցող կողմ գնացել ենք, մասնակցել մաքրման աշխատանքներին՝ վիճակը հնարավորինս մեղելու համար»,- ասաց նա։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը փոխանցեց, որ թեև «Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը մեծ հաշվով գործառույթ չունի, բայց ամեն դեպքում իրականացրել է նմուշառում, ըստ որի հետագա քայլեր կձեռարկվեն։ Լաբորատոր հաստատումը դեռ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Կոյուղու կեղտաջրերը չեն լցվել Հրազդան գետը. Կոստանյան
- Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին