Ձևական քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին. Զատուլինը՝ Արսենյանի նշանակման մասին
Մոսկվայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա նշանակվել է մեղմելու Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը։ Արսենյանը, նախկինում հակառուսական հայտարարություններ էր անում և միաժամանակ հաճոյախոսությամբ արտահայտվում Թուրքիայի մասին։ Ճի՞շտ է, որ նոր դեսպանը, եթե չմերձեցնի Երևանն ու Մոսկվան, գոնե նրանց ամուսնալուծությունն ավելի հարթ և պրագմատիկ կդարձնի։ Այդ մասին ծավալուն նյութ է հրապարակել NEWS.ru-ն։
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Մանրամասնորեն Արսենյանի կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնելուց հետո հոդվածում բերվում են դեսպանի նշանակման վերաբերյալ փորձագետների կարծիքները։
«Ի՞նչ դեր է խաղում Արևմուտքը հայ դիվանագետներին փոխարինելու հարցում.
Նախագահ Խաչատուրյանը հինգշաբթի օրը մեկ այլ հրամանագրով հետ է կանչել ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ գեներալ, պաշտպանության նախկին նախարարին։ Հարությունյանը հրաժարվեց NEWS.ru-ին որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ՝ վկայակոչելով դիվանագիտական էթիկան։
Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ շատ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը, այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա կարծիքով՝ Հարությունյանին վարչապետի թիմ են բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում իր ներկայության փաստով։
«Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարություն, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,-վստահ է Զատուլինը։
Նոր դեսպանը հրապարակայնորեն կխոսի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր պատրաստակամության մասին, սակայն դժվար թե նրա նշանակումը հարաբերությունների բարելավում ազդարարի, NEWS.ru-ի հետ զրույցում ասռլ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Նա ներկայացնում է այն քաղաքական ուժը, որը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բերել է ողբալի վիճակի։ Գոնե այս պատճառով կարելի է դատել, թե ինչ է անելու դեսպանը»,-ասաց Սարգսյանը։
Նախկին պատգամավորը կարծում է, որ Հայաստանը կփորձի չհանգեցնել ակհայտ խզման, այլ կպահպանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչպես նաև՝ Եվրամիության հետ: Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարությունը «քայլում է ածելիներիի եզրին», բայց միևնույն ժամանակ փորձում է պրագմատիկ քաղաքականություն վարել։ «Նա հիանալի հասկանում է. եթե Ռուսաստանից տրանսֆերտները հանկարծ կտրվեն, դա ուժեղ հարված կլինի։ Բայց քանի դեռ նրանց թույլ են տալիս այսպես իրենց պահել, նրանք կշարունակեն այն անել»,-ասաց Սարգսյանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարություն է արել
- Գուրգեն Արսենյանի մանդատը փոխանցվեց ՔՊ-ի ընտրացուցակում ընդգրկված Արմենուհի Ղազարյանին
- Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Արսենյանը մինչև վերջերս բիզնես ուներ այդ երկրում. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան