Թայլանդի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Պհետհոնտան Չինավատրայի թեկնածությունը
Թայլանդի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատը վարչապետի պաշտոնում հաստատել է Phua Thai կուսակցության առաջնորդ պաշտոնում Պհետհոնտան Չինավատրայի թեկնածությունը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ քվեարկությունը հեռարձակել է թաիլանդական PBS հեռուստաալիքը։
Վարչապետի թեկնածուին պաշտպանել են 319 օրենսդիրներ, 145-ը դեմ են եղել, իսկ 27-ը ձեռնպահ են մնացել՝ ապահովելով խորհրդարանի ստորին պալատում 493 պատգամավորի ձայների պարզ մեծամասնությունը։ նա դարձել է Թայլանդի 31-րդ վարչապետը։
37-ամյա Պհետհոնտան Չինավատրան դարձավ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը և երկրորդ կինը այս պաշտոնում։ Նա նախկին վարչապետի և Թաիլանդի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի՝ Թաքսին Չինավատայի (2001-2006) դուստրն է, ինչպես նաև մեկ այլ նախկին վարչապետ Յինգլակ Չինավատայի (2011-2014) զարմուհին։ Այսպիսով, նա դարձավ Չինավատրա ընտանիքի երրորդ ներկայացուցիչը, ով ստանձնեց վարչապետի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Թայլանդը 2009 թվականից առաջին անգամ թույլատրել է փղերի արտահանումը
- Թայլանդի լողափերից մեկում սելֆիի համար մահապատիժ է սպառնում
- Թայլանդում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին