Թրամփը 300 հազար դոլար է վաստակել՝ վաճառելով Աստվածաշունչը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 300 հազար դոլար է վաստակել՝ վաճառելով բրենդային Աստվածաշնչեր։ Այդ մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ֆինանսական հաշվետվությունները։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Թրամփը սկսել է գովազդել 59,99 դոլար արժողությամբ Աստվածաշունչը: Նշվում է, որ Աստվածաշունչը« Ջեյմս արքայի» դասական թարգմանությամբ առաջարկվում է ԱՄՆ Սահմանադրության իրավունքների օրինագծի, Անկախության հռչակագրի, հավատարմության երդման տեքստերով և «Աստված օրհնի Ամերիկան» երգի փաթեթով, որը պարբերաբար երգում են Թրամփի նախընտրական արշավի ժամանակ։
«Թրամփը 300 հազար դոլար է վաստակել բրենդավորված Աստվածաշնչի վաճառքից»,- ասվում է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
- Google-ը հաստատում է իրանից հաքերների հարձակումները Բայդենի և Թրամփի ընտրական շտաբերի վրա
- Ամերիկահայ ընտրողներն ակնկալում են՝ Թրամփ-Վանս զույգը կդատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
- Հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը հինգ կետով առաջ է Հարիսից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին