«Ժողովուրդ». Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։
ՀՀ ԱԳՆ-ից լրատվության և դիվանագիտական վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ խաղաղության պայմանագրի և վերջինիս շուրջ բանակցությունների և գործընթացի մասին հանրությանը պատշաճ կերպով պարբերաբար տեղեկացվում է պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»։
Այսինքն՝ արտաքին քաղաքականության գերտեսչությունը նշված հարցի վերաբերյալ ոչինչ չի պատասխանել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկու նախապայման է առաջ քաշել՝ ԵԱՀԿ համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև հարցադրում էր կատարել, թե այս թեմայի շուրջ ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն, արդյոք պատրաստ է Հայաստանն ընդունել Ադրբեջանի նախապայամնները և այդ նախապայմաններից զատ՝ Ադրբեջանը այլ նախապայման առաջ քաշել է, թե՞ ոչ։
ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումներին պատասխանել են․ «Հայտնում ենք, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։
Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հարցին էլ պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանն արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ
- «Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում թալինցիներին առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ
- «Հրապարակ». Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիայում ՀՀ դեսպան
- «Ժողովուրդ». Փաշինյանի տիկնոջ հիմնադրամը չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանի ընկերոջը տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան