Իսրայելը պնդում է, թե Հանիեյի որդիները Էրդողանից պահանջում են իրենց հորը պատկանող 3 միլիարդ դոլարը
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի մահացած Իսմայիլ Հանիեի որդիները թուրքական իշխանություններից պահանջում են իրենց փոխանցել 3 միլիարդ դոլարի միջոցներ, որոնք իբր պատկանել են իրենց հորը։
«Այս շաբաթ կոնֆլիկտ է բռնկվել Էրդողանի և Իսմայիլ Հանիեի որդիների միջև, ովքեր պահանջում էին 3 միլիարդ դոլար, որը պահվում էր իրենց հոր անունով թուրքական բանկային հաշիվներում: Էրդողանը հրաժարվեց փոխանցել միջոցները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Կացը:
«Ինչպե՞ս է Հանիեն, որը ծնվել է Ալ-Շատի փախստականների ճամբարում, նման հարստություն կուտակել։ Քանի՞ պաղեստինցի Գազայում կարող էր ավելի լավ ապրել, եթե այս գումարը հասներ նրանց: Եվ ամենակարևորը, ի՞նչ կապ ունի Էրդողանը այս փողերի հետ։ Հայտնի արտահայտություն կա՝ «Փողի հետևից գնա»։ Այս դեպքում հասցեն ակնհայտ է»,- ասում է իսրայելցի նախարարը։
Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարեց Թեհրանում Հանիեի մահվան մասին, ուր նա ժամանել էր մասնակցելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում հրաժեշտ են տվել Հանիային
- Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար
- Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան