Լամին Յամալի հայրը մանրամասներ է պատմել իրեն դանակահարելու դեպքից
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նազրաուին, իր վրա դանակով հարձակումից հետո առաջին անգամ կապի է դուրս եկել։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ի երեկոյան։ Մունիր Նազրաուին զբոսնում էր իր շան հետ Մատարոյի Ռոքաֆոնդա շրջանում, երբ նրա վրա պատշգամբից ջուր էին լցրել: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, սակայն դրա մասնակիցները հանկարծակի դադարեցրել են հարձակումը։ Ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Յամալի հոր վրա և դանակահարել, վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Տեղի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի։
«Մենք պետք է ավելի հանգիստ լինենք բոլորի բարօրության համար, հանուն իմ և իմ ընտանիքի։ Ես պետք է ավելի հանգիստ լինեմ, քանի որ այլ ելք չունեմ։ Այն, որ արդարությունն իր գործը կանի, դա ամենակարևորն է: Իհարկե, ես վախեցա հարձակման ժամանակ, ես ինձ տեսա կյանքի և մահվան միջև, վախենում էի, ինչպես ցանկացած մարդ»,- Նազրաուիի խոսքերը մեջբերում է Marca-ն՝ հղում անելով El-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին