Ահազանգերից հետո 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագրքում «բռնակցում» բառով վերնագիրը վերանայվել է. ԿԳՄՍՆ
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածը փոփոխվել է։
ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը լրագրողներին ասաց, որ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր ստեղծված դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ, մտահոգություններ։
«Թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառն օգտագործելու վերաբերյալ ստացել ենք տարբեր անհանգստություններ արտահայող ահազանգեր։ Դրանից հետո հեղինակային խմբին առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը։ Հեղինակային խումբը ենթավերագրի վերնագիրը, ձևակերպումը վերանայել է ու համապատասխանեցրել այն ձևակերպումներին հետ, որոնք ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում։
Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որ փոփոխված տարբերակը կտեղադրի կայքում ու տպագրության կգնա փոփոխված տարբերակով»,- նշեց նա։
Թ.Սարգսյանն ասաց, որ սա ոչ այնքան վրիպում է, որքան «գուցե այդ տեսակյունից հարցը չէին դիտարկել»։
«Մենք շատ կարևոր կարգավորում ունենք. դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության պաշարաների շտեմարանում կամ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում և երկու շաբաթ ժամանակ է տրվում, որպեսզի դասագիրքը օգտագործողները՝ ուսուցիչներ, ծնողներ, հասարակություն, ծանոթանան դասագրքի հետ, սա հնարավորություն է տալիս եթե վրիպումներ կան, մինչև տպագրությունը ուղղել»։
Նա նշեց, որ խնդիրը վերնագիրի հետ էր կապված, բովանդակությունում արտացոլված են այն իրադարձությունները, որոնք հաջորդաբար տեղի են ունեցել 19-րդ դարում։
Հարցին՝ բողոքները ումի՞ց են ստացել, նա պատասխանեց, որ ստացել են լրատվամիջոցերից, մասնագետներից։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում՝ նշելով. «Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է, որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին հորդորում է թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը բաժանվի դպրոցներին
- Ազգային խայտառակության երկրորդ արարը ԿԳՄՍ-ից. Հայկ Դեմոյան
- 71 գիտնական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
- «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մնում է շրջանառության մեջ. Անդրեասյան
- «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում բացահայտ կեղծված է պատմությունը. Սամվել Պողոսյան
- «Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան