Նախատեսվում է Կիրանցի նոր դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի մասնագետների, նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա եղել է Տավուշի և Կոտայքի մարզերում։
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Կոտայքի մարզում ընթանում են Հրազդանի «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքները։ Կատարվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։
Տավուշի մարզում կոմիտեի ղեկավարը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ բնակչին. Մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Կիրանցը սարքեցիք Հերոսիմա և Նագասակի
- Կիրանց. երբ խաղալ կարելի է, իսկ խմել ու նկարել՝ ոչ
- Ադրբեջանցի սահմանապահներն են և ադրբեջանական տրակտորը․ Կիրանցի բնակիչ
- Փաշինյանին ցույց են տվել Կիրանցի փշալարերը
- Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին