ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը նախատեսվածից շուտ է միացել միասնական էներգահամակարգին
ՊՆՎ-2024-ից հետո օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 15։20-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին:
Հայկական ատոմային էլեկտրակայանից հայտնում են, որ, ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին