«Հրապարակ». Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։
ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»:
Չէ՞ որ առջևում նախընտրական ժամանակներ են, բացի այդ` աշխարհաքաղաքական զարգացումները չեն երաշխավորում ֆորսմաժորներից, ուստի պետք է բոլորն իրենց տեղում լավ աշխատեն, նպաստեն կուսակցության ռեյտինգը բարձրացնելուն, իսկ վնասողներն ու «հանդիսատեսները» պետք է լքեն իրենց պաշտոնները և ՔՊ-ն:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, արդեն վերադարձել է մեկամսյա արձակուրդից և անգամ կուսակցական հավաքներ է արդեն անցկացնում, երեկ էլ նախաձեռնող խմբի նիստ է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում
- «Հրապարակ». Փաշինյանն արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ
- «Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում թալինցիներին առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ
- «Հրապարակ». Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիայում ՀՀ դեսպան
- «Ժողովուրդ». Փաշինյանի տիկնոջ հիմնադրամը չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանի ընկերոջը տեղափոխել են ԱԱԾ-ին կից մեկուսարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան