«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սարսափելի, անմարդկային պայմաններ են. փորձագետ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում քննչական գործողությունների իրականացման համար նախատեսված սենյակներից, փաստաբանի հետ առանձնասենյակներից մինչև երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, անմխիթարա վիճակում են գտնվում։ Մեդիա կենտրոնում «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով քննարկմանն ասաց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը։
«Սարսափելի պայմաններ են, անմարդկային պայմաններ են՝ պատուհանները վնասված են, պատերը կիսաքանդված»,- ասաց նա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն ասաց, որ գարշահոտությունը, անմարդկային պայմանները և առողջության տեսանկյունից, և անձի՝ ինքն իր աչքերում նվաստացած լինելու տեսանկյունից, անթույլատրելի է։
«Ներկայացված պայմանները համարվում են անմարդկային և դիմումի առկայության դեպքում պետությունը պարտավոր է հատուցել կոնվենցիայով երաշխավորված՝ երրորդ հոդվածով խախտման համար։ Հիշում եմ, տարիներ առաջ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկում ձմռան ամիսներին քննչական գործողություններ կատարելն անհնար էր, որովհետև պատուհանները վնասված էին ու սարսափելի ցուրտ էր, մարդիկ դողից չէին կարողանում աշխատել»,- ասաց Ա. Չատինյանը։
Նա նշեց, որ անմարդկային պայմաններն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում պատիժ կրողների մոտ։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն ասաց, որ այնտեղ աշխատող մարդկանց իրավունքն էլ է խախտվում, իրենք էլ են աշխատում անմարդկային պայմաններում, հավասարապե խոշտանգվում՝ աշխատելով այդ պայմաններում, ինչը նորմալ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին