Շվեյցարիան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 27 քաղաքացու նկատմամբ
Շվեյցարիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են Բելառուսի 27 քաղաքացու, որոնց թվում են անվտանգության աշխատակիցներ, դատավորներ և լրագրողներ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկրի էկոնոմիկայի պետական քարտուղարության կայքում հրապարակված փաստաթղթում։
Մասնավորապես, սահմանափակող միջոցներ են մտցվել BelTA լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի, Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Անանենկոյի և նրա երկու տեղակալների, ինչպես նաև այլ անձանց՝ իրավապահներ, ուղղիչ հիմնարկների ղեկավարների և դատավորների նկատմամբ։ Պատժամիջոցները ներառում են Շվեյցարիա մեկնելու արգելք, երկրում բանկային ծառայություններ և ակտիվների սառեցում, եթե այդպիսիք կան:
Օգոստոսի 5-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 28 քաղաքացիների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 261 անձ և 37 կազմակերպություն։ Եթե նրանց ակտիվները հայտնաբերվեն ԵՄ-ում, ապա դրանք ենթակա են սառեցման, իսկ անհատներին արգելվում է մուտք գործել ԵՄ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի և Ադրբեջանի զինվորականները քննարկում են զինամթերքի պահպանման անվտանգության հարցերը
- Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ
- ԵԽ-ն բանաձևեր է ընդունել` ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
- Շվեյցարիան արգելափակել է մոտ 17.2 մլրդ դոլարի ռուսական ակտիվները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին