Չարենցի թոռնուհին «Դատապարտյալների հիվանդանոց»-ում այցելել այն խուցը, որտեղ պահվել է բանաստեղծը
Այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հիմնարկ են այցելել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Բազյան-Ջերրահյան Չարենցը և թանգարանի այլ աշխատակիցներ։ Նախ՝ ազատազրկված անձանց և ներկաների համար ցուցադրվել են «Չարենց․ մահվան տեսիլ» և «Չարենց․ մի ճրագ մթում» վավերագրական ֆիլմերից հատվածներ, ապա՝ ընթացել է քննարկում ականավոր բանաստեղծի ստեղծագործական կյանքի և բանտարկման ժամանակաշրջանի մասին։
Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել հիմնակի տարածքում, այցելել են այն խուցը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին