Ջորջ Քլունին աճուրդի է հանել իր հետ հանդիպումը
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին աճուրդի է հանել իր հետ հանդիպում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Դերասանը հրավիրում է հաղթողին սեպտեմբերի 24-ին հանդիպել իր հետ Նյու Յորքում։ Ժամադրության ընթացքում դերասանին կկարողանան ցանկացած հարց տալ, ինչպես նաև կարճ ֆոտոսեսիա ունենալ։
kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը մեկնարկել է 10000 դոլարից և այժմ հասել է 36000 դոլարի: Աճուրդն ավարտվում է օգոստոսի 20-ին։ Դրա արդյունքների հիման վրա Քլունին ակնկալում է վաստակել մոտ 60 հազար դոլար։
Դերասանն ասել է, որ այդ միջոցներն օգտագործելու է «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների դեմ արդարադատության համար պայքարելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին