
Ռուբեն Մխիթարյան. Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Տղամարդը պետք է իմանա դռներ բացել: Դռներ բացել սիրելիի դիմաց, երեխաների, ծերերի, ապագայի... Տղամարդու համար փակ դուռ պետք է չլինի, եթե այդ դուռը հենց ինքը չի փակել իր ետևից:
Գյումրիի դռները յուրահատուկ են: Դե ինչպես գյումրեցիները: Մի օր երկրի բոլոր դռները բացելու ենք ու ոմանց շպրտենք դուրս, իսկ որոշներին ներս կանչենք:
Հ.Գ. Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա: Նախ որովհետև մուզիկանտ չեմ, երկրորդը՝ էս երկրում պոլիտիկա չկա: Հենց եղավ, ձեն տվեք, կզբաղվեմ»։
Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն, գուցե սկզբնական փուլում դա ներկայացնեն իբրև նախաձեռնություն։
Ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչև սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան