Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետի եղբայրը սպանել է համագյուղացուն և ազատ լքել հանրապետությունը
«Հրապարակ»-ին հայտնի են դարձել Վահրամաբերդում տեղի ունեցած սպանության մանրամասները:
«Գրել էինք, որ 6 օր առաջ՝ օգոստոսի 9-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետ Սարո Հովհաննիսյանի եղբայրը՝ Զորի Հովհաննիսյանը իր հետ վիճաբանության վայր բերած հրացանով սպանել է Ա. Թառլոյանին, նստել մեքենան ու հեռացել դեպքի վայրից: ՔՊ-ական գյուղապետի եղբայրը սպանությունը կատարելուց հետո հեռացել է երկրից:
Դեպքի վայրում եղել են տեսախցիկներ, որոնք արձանագրել են կատարվածը: Hraparak.am-ին պատմեցին, որ սպանվողի և սպանողի հարաբերությունները վաղուց են լարված եղել՝ գումարային հարցերի շուրջ։
Ավելին, իրավապահներն այդ մասին տեղյակ են եղել, ոչինչ չեն ձեռնարկել։ Ի վերջո, վեճն ավարտվեց ողբերգությամբ:
Փաստորեն ՔՊ-ական պաշտոնյայի եղբայրը, սպանություն կատարելուց հետո, հանգիստ լքել է երկիրը։
Հատկանշական է, որ ՔՊ-ականների մասնակցությամբ նմանատիպ դեպքեր սկսել են հաճախակի լինել:
Երեկ էլ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի վարչական ղեկավարն ու նրա ազգականներն են ծեծկռտուքի մեջ ընկել, ու հայտնվել հիվանդանոցում:
Իշխող ՔՊ-ական պաշտոնյաները օրինական ճանապարհով խնդիրները հարթելու փոխարեն, փաստորեն, նախընտրում են հարցերը լուծել փողոցային տարբերակով՝ կրակելով, ծեծելով, սպանելով»,- ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Պարզվել են Վահրամաբերդ բնակավայրում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները
- Նոր մանրամասներ Վահրամաբերդում տեղի ունեցած սպանությունից
- Սպանություն Վահրամաբերդի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին