Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը Երևանի առաջարկին. Տոյվո Կլաար
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրում է:
«Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման մեղադրանքների հետաքննության համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին»:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու՝ հայկական կողմի առաջարկը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ԶԼՄ-ի ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի. ՀՀ ՊՆ
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
- ՊՆ-ն չէր կարող նման հուշագիր կնքել Ադրբեջանի հետ. Արա Ղազարյան