Ուսումնական հաստատության բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ու դաժան ծեծի են ենթարկել երեխաներին
Օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։
«Նշված ուսումնական հաստատություն են մեկնել ոստիկանության ծառայողները և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ և նշված ուսումնական հաստատության հասցեն չենք հայտնում»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ
- Պարզվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից ծեծի ու մերկ նկարելու դեպքի հանգամանքները
- Բառի բուն իմաստով այն ջնջել են.Ռոման Երիցյանը՝ իր եղբորը ծեծի ենթարկելը փաստող տեսաձայնագրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին