20-ամյա երիտասարդը խոստովանել է՝ աղջկանից հափշտակել է բջջային հեռախոս ու դիմել փախուստի
Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 26-ամյա աղջիկը հայտնել է, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Հաղորդումը փոխնացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանության հաղորդմամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և քննչական բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են եղելությունը։
Հանցագործությունը կատարել էր Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 20-ամյա երիտասարդը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Քննիչի կողմից երիտասարդին ձերբակալելու որոշում կայացվեց։
Օգոստոսի 16-ի առավոտյան 20-ամյա երիտասարդն իր բնակության վայրում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Նա ներկայացվել է քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան