«COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ադրբեջանում սպասվող COP29-ի հարցով նամակներ է հղել Լիբանանում հավատարմագրված դեսպաններին՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Բրիտանիա, Իսպանիա, Չինաստան, ԵՄ, Իտալիա, Նիդեռլանդներ, Հունաստան, Դանիա, Ավստրիա, Գերմանիա, Բուլղարիա և այլն։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ կենսոլորտի փոփոխության ՄԱԿ-ի 29-րդ խորհրդաժողովը տեղի պետք է ունենա Ադրբեջանում՝ երկիրը, որը վերջերս էթնիկ զտում է իրականացրել Արցախի բնիկ հայ ժողովրդի դեմ. «Ազրպէյճանը սովի մատնելու, ռմբակոծման, չհրահրուած յարձակում եւ վախի մթնոլորտի տարածման ճամբով ցեղասպանական արշաւ վարած է»:
«(…)Հայ պատանդներու եւ պատերազմական գերիներու Պաքուի բանտերուն մէջ պահուիլը ուժեղ զգուշացում մըն է անոնց, որոնք կը մտածեն կիրարկել միջազգային օրէնքին մէջ ամրագրուած վերադարձի իրենց իրաւունքը:
«Ուստի Ազրպէյճանի կողմէ նոյեմբերի ձեռնարկին «Խաղաղութեան ՔՈՓ» պիտակաւորումը առնուազն զզուելի է եւ ցնցիչ, որովհետեւ կը նպատակադրէ ջատագովել նախայարձակումի եւ ցեղասպանութեան ճամբով խաղաղութեան հասնելու գաղափարը:
«Այդ իրողութիւնը առանձին բաւարար պատճառ պէտք է ըլլայ այդպիսի ձեռնարկի մը մասնակցելու նկատմամբ լուրջ վերապահութիւն ունենալու համար, սակայն միակ պատճառը չէ, որովհետեւ գոյութիւն ունին Ազրպէյճանի մէջ մարդու իրաւունքներու ողբալի կացութիւնն ու Ազրպէյճանի ուժանիւթային քաղաքականութեան առնչուած խնդիրներ, որոնք համաշխարհային կենսոլորտին վնասակար են եւ կը հակասեն ձեռնարկի ամբողջ նպատակին», գրեց Հայ դատի մարմինը:
Հայ դատի մարմինը վերադառնալով Ազրպէյճանի մէջ պահուող հայ պատանդներու հարցին նշեց, որ անոնց ու քաղաքական բանտարկեալներու առանց նախապայմանի ազատ արձակումը դէպի արդարութիւն տանող միակ կենսունակ ուղին է...»,- նշված է նամակում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք ՀՅԴ պաշտոնական կայքում: