«Հրապարակ». Ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսևորումներ չեն գրանցվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային արձակուրդներից հետո հինգշաբթի օրը իշխող ուժը հավաք է անցկացրել՝ նախաձեռնող խմբի նիստ, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Քննարկել են Գնել Սանոսյանի գործունեությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատանքը։
Մինչ արձակուրդն էլ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահության ոլորտն էր ՔՊ քննարկման օրակարգում: Մեզ պատմեցին, որ ի տարբերություն առողջապահության նախարարի, Սանոսյանի նկատմամբ ՔՊ-ում հիստերիկ դրսևորումներ չեն գրանցվել։ Հիմնական դժգոհությունը եղել է ասֆալտի որակի հետ կապված: ՔՊ-ականները նախարարից պարզաբանումներ են պահանջել՝ ինչո՞ւ է նոր սարքած ասֆալտի կյանքը մի քանի ամիս տևում, Սանոսյանը մեղքը բարդել է որակի լաբորատորիաների բացակայության փաստի վրա, խոստացել է՝ առաջիկայում նման լաբորատորիաներ կհիմնվեն, որոնք կվերահսկեն ասֆալտի հումքի որակը։
Դժգոհություն են արտահայտել նաև մարզային տրանսպորտի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Սանոսյանին փոխանցել է մարզերի բնակիչների՝ իրեն ուղղված բողոքները հաճախակի դարձած հոսանքազրկումների վերաբերյալ։ Սանոսյանը սրա տակից էլ է դուրս եկել, ասել է, որ կայանները հին են, մաշված, նախկինում գրեթե չեն փոխվել, դրանք ամբողջությամբ փոխելու ենթակա են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ օրական պլանը կիսով չափ է կատարվում:
Փոխարենը աչքալուսանք է տվել, որ Հայաստանում արևային կայանների աշխատանքի արդյունքում այս տարի Ռուսաստանից 10 տոկոսով քիչ գազ ենք ներմուծել։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը նիստին անտրամադիր է եղել, հոգնած և գրեթե չի շփվել թիմակիցների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արշալույսները խաղաղ չեն լինելու Էթիկայի հանձնաժողովում, քանի որ վարչապետի տիկնոջ «աչք ու ականջը» գործուղվեց այնտեղ
- «Հրապարակ». «Կզոն»` Կարեն Կազարյանը, մերժել է ընդդիմությանը դահլիճ տրամադրել
- «Ժողովուրդ». Աննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությունը համարվում է գաղտնի՞ք
- «Հրապարակ». Պետությունը ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան