Այս տարվա վեց ամսում վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվելու համար արձանագրվել է մոտ 14 հազար իրավախախտում
2024 թվականի առաջին կիսամյակում միայն Պարեկային ծառայության ուժերով, այսինքն` չհաշված ճանապարհներին տեղադրված ստատիկ արագաչափ սարքերը, արձանագրվել է արագության գերազանցման մոտ 41 հազար իրավախախտում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի չորս հազարի համեմատ, այսինքն` գրեթե տասն անգամ ավելի: Վիճակագրությունը ներկայացրել է ՆԳՆ-ն։
Արձանագրվել է ոչ սթափ վիճակում վարելու մոտ 10 հազար փաստ՝ նախորդ տարվա 7500-ի դիմաց, կամ մոտ 25 տոկոսով ավելի, ինչպես նաև արձանագրվել է չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելու մոտ 86 հազար փաստ` անցած տարվա 25 հազարի համեմատ, կամ գրեթե երեք անգամ ավելի:
Բացի այդ` վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվելու համար արձանագրվել է մոտ 14 հազար իրավախախտում, ևս մոտ 12 հազարը` վարելիս ծխախոտային արտադրանք օգտագործելու համար: Արձանագրվել է հետիոտնի կողմից ՃԵԿ խախտման մոտ 17 հազար դեպք` անցած տարվա 10 հազարի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան